Շոկոլադապատ չրերի ընտրանի ընկույզով ու նուշով-230գ

Չրերի, շոկոլադի և ընդեղենի համադրությունը կատարյալ քաղցրավենիք է , որը և՛ հագեցնում է Ձեր քաղցը, և՛ շատ օգտակար է: Ճիշտ համադրությունը ոչ միայն նպաստում է իմունային համակարգի բարձրացմանը, այլև շատ համեղ է: Գաղտնիք չէ, որ ամենաառողջ քաղցրավենիքն այն է, ինչը մեզ տվել է բնությունը: Այս քաղցրավենիքը բուսական մանրաթելերի և վիտամինների պահեստ է ,այն չի պարունակում հավելումներ, գունանյութեր,այն վիտամինների և հանքանյութերի մեծ աղբյուր է: Այս առողջ քաղցրավենիքները իդեալական աղանդեր են նաև Ձեր երեխաների համար: